ԹՎԱՅԻՆՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պրինտ Պարտներն առաջարկում է թվային տպագրություն և՛ անհատ, և՛ կորպորատիվ հաճախորդներին:

Թվային տպագրությունը հարմար է, երբ Ձեզ անհրաժեշտ է որակյալ և արագ տպագրություն ոչ մեծ տպաքանակով (սովորաբար մինչև 1000 օրինակ): Այս տպագրության եղանակը հնարավորություն է տալիս տպագրել սկսած 1 օրինակից և անգամ ունենալ փոփոխական ինֆորմացիա ամեն օրինակի վրա:

Մեզ մոտ առկա է երկու արտադրական թվային տպագրական սարք, որոնց օգնությամբ հնարավոր է դառնում ապահովել յուրաքանչյուր պատվերի ժամանակին և որակյալ իրականացումը:

Ստորև ներկայացնում ենք այն ապրանքատեսակները, որոնք Դուք կարող եք ստանալ թվային տպագրությամբ՝

  • ամսագրեր,
  • ապրանքային կատալոգներ,
  • բացիկներ և հրավիրատոմսեր,
  • բիզնես քարտեր,
  • բլանկներ,
  • բուկլետներ և բրոշյուրներ,
  • գովազդային թերթիկներ,
  • գրքեր,
  • թղթապանակներ,
  • թռուցիկներ,
  • նոթատետրեր,
  • հավաստագրեր և վկայականներ,
  • պաստառներ,
  • օրացույցեր: