ԳՐԱՖԻԿ ԴԻԶԱՅՆԻ ԵՎ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՍՐԱՀ
ԹՎԱՅԻՆտպագրություն
Թվային տպագրությունը հարմար է, երբ Ձեզ անհրաժեշտ է որակյալ և արագ տպագրություն ոչ մեծ տպաքանակով. սովորաբար մինչև 1000 օրինակ: Այս տպագրության եղանակը հնարավորություն է տալիս տպագրել սկսած 1 օրինակից և անգամ ունենալ փոփոխական ինֆորմացիա ամեն օրինակի վրա:
Պրինտ Պարտներում առկա է երկու արտադրական թվային տպագրական սարք, որոնց օգնությամբ հնարավոր է դառնում ապահովել յուրաքանչյուր պատվերի ժամանակին և որակյալ իրականացումը:
օֆսեթտպագրություն
Օֆսեթ տպագրությունն առաջարկում է լավագույն գինն և որակը 1000 և ավել տպաքանակով աշխատանքների համար, որի շնորհիվ տպագրության այս եղանակը ամենահաճախ կիրառվողն է մեր օրերում:
Պրինտ Պարտների օգնությամբ Դուք կստանաք գունային հարուստ և բարձրորակ տպագրական արդյունք, քանի որ մեզ մոտ առկա է միայն ժամանակակից տպագրական և հետտպագրական տեխնիկա, իսկ տպագրության մեջ օգտագործվում են միմիայն օրիգինալ ծախսվող նյութեր:
լայնաֆորմատտպագրություն
Լայնաֆորմատ տպագրությունը հնարավորություն է տալիս իրականացնել տպագրություն մինչև 3մ երկարությամբ: Պրինտ Պարտների օգնությամբ ավելի դյուրին է դառնում գրավել Ձեր հաճախորդների ուշադրությունը՝ տպագրելով գրավիչ, մեծ չափսերի պաստառներ, նկարներ և ցուցանակներ:
Եթե ցանկանում եք առանձնանալ Ձեր մրցակիցներից, օգտվեք մեր լայնաֆորմատ տպագրության ծառայությունից:
գրաֆիկդիզայն
Պրինտ Պարտներն առաջարկում է գրաֆիկ դիզայնի ծառայություններ ինչպես տպագրական, այնպես էլ էլեկտրոնային ապրանքատեսակների համար:
Մեր փորձառու դիզայներական թիմը կիրականացնի Ձեր ցանկացած մտահղացում՝ սկսած տարբերանշանների դիզայնից և ամբողջական կորպորատիվ ոճի ստեղծումից մինչև տպագրական ամենաբարդ ապրանքատեսակների մշակումը:
պլաստիկքարտեր
Պրինտ Պարտները առաջարկում է պլաստիկ քարտերի տպագրություն բարձր որակով և մատչելի գներով՝ ինչպես ստանդարտ քարտերի դեպքում, այնպես էլ հավելյալ օպցիաներով:
Պլատիկ քարտերը հարմար են օգտագործելու որպես
- այցեքարտեր,
- անվանաքարտեր (բեյջեր),
- բանկային քարտեր,
- զեղչի քարտեր,
- նվեր քարտեր,
- կուտակային քարտեր:
գովազդայինիրեր
Ձեր ֆիրմային տարբերանշանով տպագրված գովազդային իրերը սովորաբար ավելի երկար են մնում Ձեր հաճախորդների մոտ և կարող են ավելի արդյունավետ լինել քան այլ ընդունված գովազդի տարբերակները:
Կախված նախատեսված գումարի չափսից, մեր աշխատակիցները կառաջարկեն Ձեզ տարբեր գովազդային իրեր, որոնք առավելագունս կծառայեն Ձեր բրենդի ամրապնդմանը: