ՕՖՍԵԹՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օֆսեթ տպագրությունն առաջարկում է լավագույն գինն և որակը 1000 և ավել տպաքանակով աշխատանքների համար, որի շնորհիվ տպագրության այս եղանակը ամենահաճախ կիրառվողն է մեր օրերում:

Պրինտ Պարտների օգնությամբ Դուք կստանաք գունային հարուստ և բարձրորակ տպագրական արդյունք, քանի որ մեզ մոտ առկա է միայն ժամանակակից տպագրական և հետտպագրական տեխնիկա, իսկ տպագրության մեջ օգտագործվում են միմիայն օրիգինալ ծախսվող նյութեր:

Ահա թե ինչ ապրանքատեսակներ Դուք կկարողանաք ստանալ օֆսեթ տպագրությամբ՝

  • ամսագրեր,
  • ապրանքային կատալոգներ,
  • բացիկներ և հրավիրատոմսեր,
  • բիզնես քարտեր,
  • բլանկներ,
  • բուկլետներ և բրոշյուրներ,
  • գովազդային թերթիկներ,
  • գրքեր,
  • թղթապանակներ,
  • թղթե տոպրակներ,
  • թռուցիկներ,
  • ծրարներ,
  • նոթատետրներ,
  • հավաստագրեր և վկայականներ,
  • պաստառներ,
  • օրացույցեր: